Ավստրալիայի Վիկտորիա նահանգը երկուշաբթիից երկրոդ անգամ խիստ սահմանափակումներ կմտցնի COVID-19-ով վարակման տասնյակ դեպքերից հետո, որ գրանցվում են չորրորդ օրն անընդմեջ, հայտնում է Press Association-ը:

Նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ տանը հյուրերի թիվը չպետք է գերազանցի 5 մարդը, իսկ փողոցային միջոցառումների մասնակիցների թիվը 10 մարդուց չպետք է անցնի:

Այս սահմանափակումը գործելու է մինչեւ հուլիսի 12-ի կեսգիշեր:

Էնդրյուսը նաեւ հայտնել է, որ շաբաթ նահանգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք, ինչը վերջին 2 ամսում ռեկորդային ցուցանիշ է:

Սրճարանների, ռեստորանների եւ բարերի համար սահմանափակումների մեղմացումները, որտեղ կարող էր հավաքվել 20-ից մինչեւ 50 մարդ, երեք շաբաթով կհետաձգվեն:

Վիկտորիա նահանգի վարչապետը հայտնել է նաեւ, որ նոր դեպքերի կեսից ավելին ընտանիքի անդամների միջեւ վարակման հետեւանք են:

Նա ընդգծել է, որ վարակակիրները նախկինի պես սակավաթիվ են, սակայն կորոնավիրուսի հետագա կանխարգելման համար պահանջվում են արագ եւ նախօրոք արվող գործողություններ:

Ընդհանուր առմամբ Վիկտորիա նահանգում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 1800 դեպք, կորոնավիրուսով 19 պացիենտ մահացել է: