ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է, թե Տավուշի մարզում ինչ ճանապարհներ են հիմնանորոգվում:

Ըստ այդմ, կատարվում են հետեւյալ աշխատանքները.

- Հիմնանորոգվում է Դիլիջանի օղակաձեւ հրապարակը, աշխատանքի ավարտը 2020 թվականի սեպտեմբերին է:

- Հիմնանորոգվում է Հ73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհը, երկարությունը 5,6 կմ, պայմանագրի արժեքը՝ 300 մլն դրամ. Աշխատանքների ավարտը 2020-ի դեկտեմբերին է:

- Հիմնանորոգվում է Մ8 Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, երկարությունը՝ 6,5 կմ, Պայմանագրի արժեքը՝ շուրջ 448 մլն դրամ. Աշխատանքների ավարտ՝ 2020-ի դեկտեմբերին է: