Կոտայքի մարզում, հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Գուրգեն Բ.-ն իր վարած Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեպի Հանքավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ մոտ 25 մետր սահելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գուրգեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց ձորակից եւ տեղափոխվեց անվտանգ վայր։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։
.jpg)





























