Վրաստանում անցած օրվա ընթացքում COVID-19-ով վարակման երկու նոր դեպք է գրանցվել. Վարակվածների ընդհանուր թիվը 908 է, հաղորդվում է StopCov կայքում:
Առողջացածների թիվն ավելացել է 6-ով եւ կազմում է ընդհանուր 761 մարդ, մահացել է 14 հիվանդ: Այս պահին 2.710 մարդ գտնվում է կարանտինում՝ բժիշկների հսկողության տակ, իսկ 269-ը՝ հիվանդանոցներում:
Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:




























