Մեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։

Նա գրել է. «Նրանք արդեն վաղուց անցել են թույլատրելի բոլոր սահմանները, կակազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ։

Ինձ տվյալ իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է նախ խորհրդարանական ընդդիմության, ապա նաև  նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները։

Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ մեկ հինգերրորդով դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան։ Սա եզակի շանս է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համար ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են, գնալու են մինչև վերջ և վճռական պահին դիմակայելու են իշխանության բացահայտ ապօրինի գործողություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին կանդրադառնամ այս ապօրինի օրենքի ընդունումից և նրա իրավասության ներքո հայտնվելուց հետո»։