«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական նիստին, որին քննարկվելու են սահմանադրական փոփոխությունները Սահմանադրական դատարանի նախագահին եւ դատավորներին փոխարինելու վերաբերյալ: Հունիսի 22-ին խորհրդարանում կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Ըստ նրա՝ իրենց բոյկոտի պատճառը գործողություններն էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամաբ: «Բայց մենք մասնակցելու ենք արտահերթ նիստին: Ինչ վերաբերում է նիստերի բոյկոտին, ապա դա մեր բողոքն էր, բայց մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք մեր օրենսդրական գործունեությունը: Այսօր մենք կմասնակցենք նիստին եւ կներկայացնենք մեր տեսակետն այս հարցով»,- ասաց Տոնոյանը:





























