Ֆինլանդիայի կառավարությունը հանել է կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված որոշ սահմանափակումներ, քանի որ երկրում գրանցվում է հիվանդացության ցածր մակարդակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարությանը։

Հուլիսի 10-ից ոչ ուշ կառավարությունը կորոշի, թե որ երկրների հետ կթույլատրվի զբոսաշրջությունը:

«Հուլիսի 13-ից կվերացվի ներքին սահմանային վերահսկողությունը այն երկրների հետ, որոնցում COVID-19-ի մակարդակը նման է այն երկրներին, որտեղ արդեն վերացվել է ներքին սահմանային վերահսկողությունը: Այդ երկրներն են՝ Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան եւ Բալթյան երկրները: Ներկայում առավելագույն ցուցանիշը համարվում է 100 հազար մարդու հաշվով 8 նոր դեպքը՝ նախորդ 14 օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այդպիսի երկրներ կարող են դառնալ Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Հունաստանը, Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան եւ Լիխտենշտեյնը, ինչպես նաեւ՝ Խորվաթիան, Կիպրոսը եւ Իռլանդիան: