Երեքշաբթի Ստամբուլում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս ութը վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայի խոսքով՝ զոհվածը 30-ամյա Սիրիայի քաղաքացի էր: Տուժածների թվում սիրիացի երեք երեխա կա: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք սկսվել էին Ստամբուլում օրվա երկրորդ կեսին:

Քաղաքին զգալի վնաս է հասցվել. որոշ տների տանիքները պոկվել են, քաղաքային ավտոկայանատեղիներից մեկի վրա սողանք էր իջել: Քաղաքի որոշ թաղամասերում էլեկտրականությունն անջատվել է: