ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ չի ափսոսում Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատելու համար, չնայած ընդունում է, որ մի շարք սխալներ է թույլ տվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ, ես այդ մասին չեմ մտաբերի ու կասկածի ընդունած որոշման իրավացիությանը: Եթե վերստին նման հնարավորություն առաջանար, ես նույն կերպ կվարվեի,- ասել է նա Fox News-ի եթերում՝ պատասխանելով համապատասխան հարցին: - Ես, բնականաբար, շատ սխալներ եմ թույլ տվել: Դրանում ոչ մի կասկած չկա, եւ ես ափսոսում եմ, որ դրանք ուղղելու հնարավորություն չունեցա»:

Պետության ղեկավարի նախկին օգնականը կրկնել է, որ չի քվեարկելու ո՛չ հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին, ո՛չ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, որը ստացել է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարի պատվիրակների բավարար աջակցությունը՝ նոյեմբերին պետության ղեկավարի ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար: Բոլթոնը կրկին ափսոսանք է հայտնել, որ իր համոզմամբ՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի բոլոր գործողություններն ու որոշումները թելադրված են բացառապես երկրորդ ժամկետում ընտրվելու ձգտմամբ:

«Կորոնավիրուսին [Թրամփի] արձագանքը ցուցադրում է իմ բոլոր մտավախությունները: Թրամփը հունվարին եւ փետրվարին Չինաստանի եւ իր ընկեր [Չինաստանի նախագահ] Սի Ցզինպինի մասին ոչ մի վատ բան չէր ուզում լսել, չէր ցանկանում լսել այն մասին, որ հիվանդությունը կարող է սպառնալ Միացյալ Նահանգներին: Նա չէր ցանկանում լսել այն մասին, որ հիվանդությունը կարող է սպառնալիք ստեղծել ամերիկյան տնտեսության համար, որի ամրության մեջ է Թրամփը տեսնում իր վերընտրմանը տանող ճանապարհը»,- իր միտքն է պարզաբանել Բոլթոնը: Նրա տեսանկյունից՝ ԱՄՆ նախագահի որոշումներն «անհետեւողական են եւ անբարար արդյունավետ»:

Ըստ Real Clear Politics (RCP, «Իսկապես հստակ քաղաքականություն») քաղաքագիտական պորտալի հարցումների՝ ընտրողների շրջանում հանրաճանաչությամբ Բայդենը Թրամփին գերազանցում է միջինը 8,5 տոկոսով: Թրամփն արդեն կուսակցական համագումարի բավարար թվով ձայներ է ստացել նախագահական ընտրություններում հանրապետականների կողմից թեկնածու առաջադրվելու համար: ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: