ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ պատգամավորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Նրա շուրջ հավաքվել են պատգամավորներն ու փորձել առաջին օգնություն ցուցաբերել:

Արդյունքում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ստիպված է եղել բժիշկների կանչել նիստերի դահլիճ եւ 25 րոպեանոց ընդմիջում հայտարարել: