Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վատթարացրել է իր կանխատեսումները 2020 թվականի համար, հայտնում է «Գազետա»-ն:

Այդպես, համաշխարհային ՀՆԱ-ն 2020 թվականի ավարտին կկրճատվի 4.9 տոկոսով, այլ ոչ թե՝ 3 տոկոսով, ինչպես կանխատեսվում էր ավելի վաղ:

Ըստ ԱՄՀ կանխատեսման՝ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 1.5 տոկոսով, Ռուսաստանինը՝ 6.6 տոկոսով, այլ ոչ թե՝ 5.5 տոկոսով:

ԱՄՆ ՀՆԱ-ն կնվազի 8 տոկոսով, այլ ոչ թե՝ 5.9 տոկոսով:

Միեւնույն ժամանակ, ըստ նոր կանխատեսման, Եվրագոտու ՀՆԱ-ն ընկնելու է 10.2 տոկոսով, այլ ոչ թե՝ 7.5 տոկոսով:

Ընդ որում, Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 1 տոկոսով, չնայած նախկինում կանխատեսվում էր 1.2 տոկոս աճ:

ԱՄՀ-ն նաեւ 0.57 դոլարով բարձրացրել է իր կանխատեսումները 2020 թվականին նավթի միջին գների հետ կապված՝ մինչեւ բարելի դիմաց 36.18 դոլար: