Չինաստանի Գուանսի նահանգի Յույլին քաղաքում մեկնարկել է շան մսի ամենամյա փառատոնը, հայտնում է RG-ն: Միջոցառումը, որը նվիրված է ամառային արեւադարձին, իրականցվում է՝ չնայած շների բացառմանը կենդանիների ցանկից, որոնց կարելի բազմացնել սննդի համար: Չինաստանի գյուղատնտեսության նախարարության ապրիլյան որոշման համաձայն՝ շները կարող են բացառապես ընտանի կենդանի համարվել:

Կենդանիների պաշտպանները ողջունել են օրենսդրական փոփոխությունները եւ հույս են հայտնել, որ այս փառատոնը կանցկացվի վերջին անգամ: Նրանց կարծիքով՝ նման միջոցառումների դադարեցումն անհրաժեշտ է ոչ միայն հանուն կենդանիների, այլեւ՝ մարդու առողջության պահպանման, քանի որ կորոնավիրուսի համավարակը, հավանաբար, առաջացել է հենց այն կենդանիների մսի սպառման պատճառով, որոնք սանիտարական վերահսկողություն չեն անցել:

2020 թվականի ապրիլին Չինաստանը պաշտոնապես դադարել է շներին ուտելի համարել կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Երկրի գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ շները սկսել են մարդու ընկերը համարվել եւ ուստի այլեւս տնային անասուն չեն համարվում Չինաստանում:

Humane Society International-ի տվյալներով՝ Չինաստանում տարեկան 10-20 միլիոն շուն է մորթվում մսի համար: Երկրում երկար ժամանակ համարվում էր, որ այս կենդանիների միսն առողջություն եւ հաջողություն է բերում: Ընդ որում, չինացիներից շատերը երբեք չեն փորձել շան միս եւ չեն պլանավորել անել դա: Հոնկոնգում շների եւ կատուների՝ սննդի մեջ օգտագործման նպատակով սպանությունն արգելված է եւ պատժվում է մինչեւ վեց ամիս ազատազրկմամբ եւ 640 դոլար տուգանքով, չնայած նրանց միսն ուտելը չի ​​հետապնդվում: Չինաստանի մնացած մասում շների եւ կատուների միսն ուտելը թույլատրվում էր մինչեւ ապրիլ: