Սիրիայի իշխանությունները տանկային ստորաբաժանումներ են ուղարկել Համա քաղաք, որտեղ վերջին օրերին ընդդիմության զանգվածային ակցիաներ են ընթանում:
Սիրիական իրավապաշտպանների տեղեկություններով, շարունակվում են ձերբակալությունները Հոմս եւ Բանիյաս քաղաքներում: Դերաա քաղաքն արդեն երկու շաբաթ կտրված է արտաքին աշխարհից:
Զոհերի թիվը հասնում է 800-ի, թեպետ հազարավոր մարդիկ անհետ կորած են համարվում:
Նշենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է մտցրել սիրիական ռեժիմի 13 ազդեցիկ ներկայացուցիչների դեմ:





























