Հնդկաստանի արեւելքում եւ հյուսիսում երեկ կայծակը դարձել է 107 մարդու մահվան պատճառը, հայտնում է The Times of India-ն:
Իշխանությունների տեղեկություններով՝ կայծակի լիցքերի հետեւանքով մահացել է արեւելյան Բիհար նահանգի 83 բնակիչ, 24 մարդ էլ մահացել է հյուսիսային Ութար-Փրադեշ նահանգում: Ամպրոպով ուղեկցվող տեղատարափի զոհերի մեծամասնությունը, որը Հնդկաստանում առաջացրել է ամառային մուսոնը, դաշտում աշխատելիս է եղել: Մարդիկ վատ եղանակից չեն պատսպարվել տներում, չնայած արտակարգ ծառայությունների նախազգուշացումներին, որոնք հայտարարել էին վտանգավորության բարձր մակարդակի մասին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Բիհար եւ Ութար-Փրադեշ նահանգների բնակիչների մահանալու կապակցությամբ: Այս նահանգների իշխանությունները մահացածների ընտանիքներին նյութական օգնություն կցուցաբերեն:





























