Երեւանում այսօր` մայիսի 10-ին, ժամը 14-ի սահմաններում Կիեւյան կամրջից ինքնասպանության նպատակով մի տղամարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի 1-ին խումբը: Այստեղ է նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Արդեն դեպքի վայր են հրավիրել դատական բժշկին, այստեղ են նաեւ ինքնասպանություն գործած անձի հարազատները:

Ինքնասպանը 57-ամյա Սամվել Մելիքջանյանն է:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի