Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հավանություն տալ Օմանի Սուլթանության կառավարության հետ կնքած համաձայնագրին՝ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցելու վերաբերյալ։ Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հարցը ներառված է կառավարության մայիսի 12-ի նիստի օրակարգ։
Համաձայնագրի առաջարկությունը ներկայացնելու է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ներկայացնենք համաձայնագրում առկա մի քանի կարեւոր դրույթներ.
- Կողմերը կրթաթոշակներ կտրամադրեն իրենց երկրների միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական եւ գիտական հաստատություններում ուսումնառության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով ներգրավված մյուս Կողմի քաղաքացիների համար,
- Կողմերը պայմանավորվում են, որ իրենց մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպություններում միմյանց կաջակցեն կրթությանն ու գիտությանն առնչվող հարցերում,
- Կողմերը կնպաստեն մյուս երկրի լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի ուսումնասիրմանը եւ ուսուցմանը իրենց ուսումնական հաստատություններում, կաջակցեն մասնագետների, ուսումնամեթոդական ձեռնարկների եւ դասագրքերի փոխանակմանը:





























