Ֆրանսիայում արմատական իսլամական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում յոթ մարդ է ձերբակալվել:
Ձերբակալություններն իրականացվել են մայիսի 10-ին առավոտյան` Փարիզի հյուսիս գտնվող երկու քաղաքներում` Գարժ-լե-Գոնեսսում եւ Ստենում:
Ֆրանսիայում եւ Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներում խստացվել են անվտանգության միջոցառումները «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո:





























