Սեւանի ոստիկանության աշխատակիցները կանխել են Սեւանի թերակղզում ապօրինի զանգվածային ծառահատումը:

«Իրավական պետություն» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ

Հայաստանի բնապահպանության նախարարի հրահանգով Սեւանի թերակղզու տարածքում

հանրային լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում։

Մայիսի 8 -ի դրությամբ հատվել է 115 ծառ։

Ծառահատվող հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա։ Ծառահատման գործողությունները կասեցվել են Սեւանի ոստիկանության կողմից, քանի որ հատողների մոտ, չի եղել  ծառահատման՝ օրենքով սահմանված թույլտվության համապատասխան փաստաթուղթ։