Ապրիլին եւ մայիսին առատ տեղումների հետեւանքով Սեւանա լճի մակարդակն սկսել է բարձրանալ: Ընդ որում` մայիսին ձնհալի հետեւանքով լճի մակարդակն ավելի ինտենսիվորեն է բարձրացել:

Այսպես, մայիսի առաջին տասնօրյակում Սեւանի մակարդակը բարձրացել է 10սմ-ով, միջինը մոտավորապես 1 սմ` օրվա ընթացքում: Համեմատության համար նշենք, որ ապրիլի ընթացում լճի մակարդակը բարձրացել էր միայն 12 սմ-ով:

Գավառի օդերեւութաբանական կայանի տվյալներով` ներկայումս լճի հայելու նիշը 1900,21 մետրի վրա է, ինչը 32սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: