Թունիում Սահմանադրական խորհրդի համաժողովրդական ընտրությունները նախատեսվում են հուլիսի 24-ին…
Ոստիկանությունը ձերբակալել է մայիսի 5-ին Թունիսում տեղի ունեցած անկարգությունների ավելի քան 600 մասնակցի: Թունիսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե նրանք մեղադրվում են թալանի, ապօրինի զենք կրելու, ինչպես նաեւ պարետային ժամը խախտելու համար, գրում է Lenta.ru-ն:
Հակակառավարական նոր ելույթները, որոնք վերաճել էին անկարգությունների, սկսվել էին այն բանից հետո, երբ ՆԳՆ նախկին նախարար Փահրատ Ռաիհին հայտարարել էր, որ եթե հուլիսի 24-ին նշանակված ընտրություններում հաղթեն իսլամիստները, երկրում կարող է ռազմական հեղաշրջում տեղի ունենալ: Ավելի ուշ նա փորձել էր մեղմել իր ասածները, սակայն հեռացվել էր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Այդ հայտարարությունից հետո Թունիսի մայրաքաղաքում մայիսի 5-ին սկսվել էին հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին ժամանակավոր կառավարության հրաժարականը: Մայիսի 6-ին բողոքի ակցիաները շարունակվել են նաեւ երկրի այլ քաղաքներում:
Թունիում Սահմանադրական խորհրդի համաժողովրդական ընտրությունները նախատեսվում են հուլիսի 24-ին:




























