Մակեդոնական Օխրիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 2-րդ տուրում Հայաստանը ներկայացնող կանանց «Միկա» ակումբը հերթական ոչ-ոքին է խաղացել, այս անգամ ռումինական «CS Cotnari-Politehnica Iasi» ակումբի շախմատիստուհիների հետ: Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել Կետեւան Արախամիա-Գրանտի նկատմամբ, Հարիկո Դրոնավալին եւ Նինո Խուրցիձեն ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Ելենա Դեմբոյի եւ Կորինա-Իզաբելա Պեպտանի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտություն է կրել Ալինա Մոտոցից:

2-րդ տուրից հետո «Միկան» 11 թիմերի պայքարում ըթանում է 10-րդ հորիզոնականում: 3-րդ տուրում մեր թիմը հանդիպելու է լեհական «Polonia Votum Wroclaw» ակումբի հետ: