Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի նախկին զինակից Ռաշիդ Սաիդ Իսլամը Guardian-ին պատմել է, թե ինչպես է 1999թ -ին կին փնտրել նրա համար:

«Նա պետք է լինի ազնվաբարո, ենթարկվող, երիտասարդ (ցանկալի է 16-18 տարեկան), լավ դաստիարակված, արժանավոր ընտանիքից, բայց առաջին հերթին պետք է համբերատար լինի: Նա պետք է հանդուրժի ինձ հետ համատեղ կյանքի բացառիկ պայմանները», – Սաիդ Իսլամին իր պահանջներն է ներկայացրել Ալ Քաիդայի առաջնորդը:

Սաիդ Իսլամն այդ ժամանակ 44-ամյա բեն Լադենի համար ընտրել է 17-ամյա Ամալ Ահմեդ Սադահին, ով իդեալականորեն համապատասխանել է բեն Լադենի պահանջներին:

Ներկայումս Սադահը ձերբակալված է Պակիստանի իշխանությունների կողմից, իսկ Սաիդ Իսլամը, ով ապրում է Եմենում եւ շեյխի տիտղոս ունի, փորձում է նրան ազատել: