«Ժամանակ»-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի մեջ գտնվող «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը (Գեւորգ Մելիքյանը) բավական ակտիվ դրսեւորումների մեջ է։
«Անցյալ ամիս կալանավորվելուց հետո Գեւորիկը «գահընկեց» է արել բերդի «նայողին» եւ այսօր միայնակ է տնօրինում Քրեակատարողական հիմնարկում պահվող քրեականների «ֆինանսական» հոսքերը, թեեւ նրա հետ նույն խցում է գտնվում նաեւ օրերս ձերբակալված մեկ այլ «օրենքով գող» Ալոն (Ալեքսանդր Մակարյանը)։
Մեր ունեցած տեղեկություններով, Գեւորիկը կալանքի ընթացքում որոշել է հաշվեհարդար տեսնել անազատության մեջ գտնվող իր բոլոր ախոյանների հետ։ Ըստ հավաստի աղբյուրների, այս օրերին Սեւան ՔԿՀ-ից Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ կտեղափոխվի հանցաշխարհում «Վիրաբիկ» անունովհայտնի մի կալանավոր, որի հետ պատրաստվում է հաշվեհարդար տեսնել «օրենքով գողը»։
Քրեակատարողական հիմնարկի մեր մեկ այլ աղբյուր հայտնեց, որ թե՛ նախկին ոստիկանապես Հայկ Հարությունյանի գլխավորած Քրեակատարողական հիմնարկների վարչությունը եւ թե՛ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը կարծես թե դեմ չեն, որ Գեւորիկի եւ Վիրաբիկի միջեւ «առերեսումը» տեղի ունենա»,-գրում է թերթը։




























