«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին է փոխանցել այն տասը դատավորների անունները, որոնք առաջիկայում պետք է պաշտոնանկ արվեն: «Այս գործընթացն ամբողջությամբ ոչ պաշտոնական բնույթի է եւ միտված է սպասարկել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի իշխանական քարոզչությունը:
Անորոշության արդյունքում դատավորների շրջանում մոտ քսան օր առաջ սկսված լարված մթնոլորտն ավելի է խորացել: Նրանցից ամեն մեկը փորձում է իր համար պարզել. արդյոք ցանկում իր անունը կա՞, թե՞ ոչ: Սակայն այն հարցի պատասխանն ստանալը հեշտ չէ, քանի որ «հանձնման ենթակաների» մասին տվյալները դատական համակարգում տնօրինում է միայն Արման Մկրտումյանը: Ուստի, դատավորներին մնում է սպասել, թե երբ կգան իրենց հետեւից»,-տեղեկացնում է «ՀԺ»-ն:




























