ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխատաշուկայում դրական փոփոխությունների մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նա նշել է, որ այս ընթացքում երկրում ստեղծվել է 4,8 մլն աշխատատեղ:

Նա նաեւ նշել է, որ սահմանափակումների աստիճանական մեղմացումը օգնել է բիզնես կառույցներին աշխատանքի վերադառնալ:

Թրամփը հատուկ նշել է աֆրոամերիկացիների, ինչպես նաեւ լատիաամերիկյան արմատներով ամերիկացիների զբաղվածության ոլորտում դրական փոփոխությունները:

Նա քննադատել է որոշ ԶԼՄ-ների՝ երկրում իրավիճակը լուսաբանելու ձեւը: «Մենք կարողանում ենք հաղթահարել ճգնաժամը»,-ասել է նա՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի եւ դրա սոցիալ-տնտեսական հետեւանքների մասին: