«Ռեսուրսների հետազոտությունների կովկասյան կենտրոններ» կազմակերպությունը վերջերս ավարտել է իր ամենամյա 8-րդ, «Կովկասի բարոմետր» կոչվող ուսումնասիրությունը՝ տվյալներ հավաքելով Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության բլոգում։
Վերոնշյալ երկրների քաղաքացիներին հարց է տրվել՝ ինչ են կարծում նրանք՝ սիրվա՞ծ է իրենց երկիրը, թե ոչ։
Արդյունքները ցույց են տալիս,որ Հարավային Կովկասի երկրների բնակչության ավելի քան կեսը կարծում է, որ իրենց երկրները սիրված են. ընդ որում, նման կերպ մտածում է հայերի 76, վրացիների 68 եւ ադրբեջանցիների 52 տոկոսը։
Հարցին «չգիտեմ» է պատասխանել հայերի 10, վրացիների 19, ադրբեջանցիների 25 տոկոսը։




























