Քիչ առաջ ոստիկանության լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցները Վանաձորում քննչական-փորձարարական աշխատանքներ էին կատարում` կապված են օրերս Վանաձորում տեղի ունեցած գողության փաստով

Ինչպես NEWS.am-ին Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մայիսի 10-ին ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել քաղաքի բնակիչ Ալբերտ Գեւորգյանը, ով աշխատում է Վանաձորի էլեկտրացանցում որպես վարպետ եւ հայտնել, որ մայիսի 6-ին կորցրել է պլաստիկ քարտը, որն իրեն է տրամադրվել «ՎՏԲ» բանկի կողմից:

Մայիսի 10-ին նա գնացել է բանկ` հայտարարություն տալու, որ քարտը կորցրել է, եւ պարզել, որ իր հաշվից մայիսի 5-ին անհայտ քաղաքացին հանել է հաշվեկշռում առկա 250 հազար դրամը:

Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, եւ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ձեռնարկած օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրա պլաստիկե քարտը գողացել է իր հետ աշխատող, 32-ամյա Համբարձում Դալլաքյանը: Վերջինս հափշտակել էր քարտը եւ բանկոմատից հանել գումարը:

Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Համբարձում Դալլաքյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ալբերտ Գեւորգյան

Համբարձում Դալլաքյան

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի