Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը կնշանակվի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, եթե ԱՄՆ սենատը հավանության արժանացնի նրա թեկնածությունը, որն առաջադրվել է ԱՄՆ նախագահի կողմից, գրում է Gazeta.ru-ն:
Ներկայումս ԱՄՆ պետքարտուղարն արդեն ունի երկու տեղակալ` Ջեյմ Սթենբերգը, ով կատարում է պետքարտուղարի պարտականությունները նրա բացակայության դեպքում, եւ Թոմաս Հայդսը, ով պատասխանատու է կառավարման եւ բյուջետային հարցերով:
Թեկնածության հաստատման դեպքում` Բերնսը կփոխարինի Սթենբերգին եւ կդառնա Քլինթոնի «աջ ձեռքը»: Սթեյնբերգը կանցնի դասխոսական աշխատանքի եւ կզբաղեցնի Սիրակուզայի համալսարանի սոցիալական հետազոտությունների եւ միջազգային հրաբերությունենրի ֆակուլտետի դեկանի պաշտոնը:





























