Լիբիական առաջնորդ Մումար Քադաֆին մայիսի 12-ի գիշերը, որդու եւ թոռների մահվանից հետո առաջին անգամ, հայտնվել է հեռուստաեթերում: Ցուցադրված կադրերում նա, սեւ հագուստով եւ արեւային ակնոցներով, Տրիպոլիի հյուրանոցներից մեկում ընդունել է լիբիական ցեղախմբերի շեյխերին:
Ըստ լիբիական լրատվամիջոցների` հանդիպմանը ցեղախմբերի առաջնորդները հավատարմության երդում են տվել Ջամահիրիայի առաջնորդին: Հանդիպումը ցուցադրվել է միջազգային ԶԼՄ-ների այն հաղորդումների ֆոնին, թե շատ ցեղախմբեր երես են թեքել Քադաֆիից:
Հիշեցնենք, որ լիբիական լրատվամիջոցների հաղորդմամբ` մայիսի 1 -ին կոալիցիայի օդային հրավածների զոհ էին դարձել Քադաֆիի կրտեսեր որդին եւ երեք թոռները:





























