Վրաստանի խորհրդարանն սկսել է քննարկել չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը: Այդ տեղեկությունը հաստատել է Սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Նուգզար Ծիկլաուրին:

Տվյալ փուլում հարցը քննարկվում է հանձնաժողովների մակարդակով, սակայն, ըստ Ծիկլաուրիի, առաջիկայում կարող է դրվել լիագումար նիստի քննարկմանը:

Մայիսի 13-ին խորհրդարանում ծրագրվում է աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվելուէ փաստաթղթի տեքստը:

Ռուսական կայսրությունում չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչման խնդրանքով դիմումները վրացական խորհրդարան սկսել էին ուղարկվել անցած գարնանը Թբիլիսիում կայացած միջազգային խորհրդաժողովից հետո: