Անհայտ քաղաքացուց մայիսի 11-ին ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհիԾակքար կոչվող տարածքի մոտ զինվորական ավտոմեքենա է վթարի ենթարկվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Մեղրի մաքսակետի մոտ, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 357-րդ կմ-ում Հայաստանի ՊՆ-ի թիվ N զորամասին պատկանող ԶԻԼ-131 մակնիշի ՊՆ 7766 Շ համարանիշի ավտոմեքենան կողքի է շրջվել:
Վթարի հետեւանքով վարորդը` պարտադիր զինծառայող 19-ամյա Աբրահամ Աբրահամյանը եւ նույն զորամասի դասակի հրամանատար 25-ամյա Գեւորգ Ազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որոնք հետագայում կտեղափոխվեն ռազմական ոստիկանություն:




























