Երկիրը գրում է, թե Ադրբեջանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում, թե ինչ է տեղի ունենում սահմանագծում եւ ինչպիսին է իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտումների պատասխանը: «Երկիր»-ին հայտնի է դարձել, որ վերջին շրջանում զոհված ադրբեջանցի զիծառայողներին հրամանատարական կազմը հապճեպ հուղարկավորել է եւ իր կորուստների մասին հայտարարություն չի արել:
Մասնավորապես` 2-րդ բանակային կորպուսի 181 մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող Մուսա Ահմեդովի դին հապշտապ հուղարկավորելուց հետո ձեւակերպել են, թե նա դասալիք է: Հուղարկավորել, ապա անհայտ կորած են ձեւակերպել 1-ին բանակային կորպուսի 703 մոտոհրաձգային բրիգադի զինծառայող, դիպուկահար Էլնուր Մուբարիզօղլի Մամեդովը եւ նույն բրիգադից Մամեդ Ռամիզօղլի Ազդալիեւը:





























