Արմավիրի մարզում այսօր` մայիսի 11-ին ժամը 12:30-ի Նորապատ-Այգավան ճանապարհի 1-ին կմ-ում միմյանց են բախվել Առնակ Վարդանյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի 16 ՕՏ 986 համարանիշի եւ Մնացական Ասատրյանի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի 05 ՍՍ 114 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 5 մարդ մանրմանական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի հիվանդանոց մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիրավորվածներն են 32-ամյա Առնակ Վարդանյանը, 56-ամյա Մնացական Ասատրյանը, 22-ամյա Արայիկ Սահակյանը, 31-ամյա Գեւորգ Ասատրյանը, 18-ամյա Նժդեհ Հովհաննիսյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Երկու մեքենաներն էլ տեղափոխվել են Արմավիրի ոստիկանության տուգանային հրապարակ:




























