Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ադրբեջանն, իր հերթին, ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն APA-ին տված հարցազրույցում:
«Մենք բոլոր մակարդակներում աջակցում ենք իրար: Միջազգային իրավունքը մեր կողմից է»,- հավելել է դիվանագետը:
Ինչ վերաբերում է երկու երկրների սահմանի, ավելի ճիշտ չհամաձայնեցված 80 կմ-ի հարցին, դեսպանը նկատել է, որ այժմ շարունակվում են փորձագետների աշխատանքը:





























