Մոսկվայի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով առեւանգել էր «Մոսկվայի օպերետ» պետական ակադեմիական թատրոնի փոխտնօրենի Mercedes GLK-220-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության վարչությանը:
Ձերբակալվածը 44-ամյա Ռուդիկ Գրիգորյանն է, ով բնակվում է Գյումրի քաղաքում: Ավելի վաղ նա դատապարտվել էր գողության համար:
Գերատեսչության տվյալներով, 69-ամյա տուժողը դուրս էր եկել ավտոտնակից եւ մեքենան թողել տան մոտ, որ փակի տնակի դուռը: Այդ պահին ճարպիկ գողը նստել էր մեքենան եւ ճողոպրել:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:





























