Եվրախորհրդարանի փոխնախագահ Սիլվանա Կոխ-Մարինը, ում կասկածում են գրագողության մեջ, հայտարարել է, թե հրաժարական է տալիս բոլոր քաղաքական պաշտոններից:

Սիլվանա Կոխ-Մարինն այդ մասին հայտարարել է գրավոր հայտարարության մեջ: Նա կդադարի կատարել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի եւ Ազատ Դեմկուսի խմբակցության նախագահի պարտականությունները:

Հեյդելբերգի համալսարանի աշխատակիցները ներկայումս ստուգում են, թե որքանով են հիմնավոր պնդումները, ե թեկնածուական դիսերտացիան գրելիս ազդեցիկ գործիչը աղբյուրներ է օգտագործել` չնշելով հղումները: