Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի  հուշանվերով:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 12- ին` կոմպոզիտորի ծննդյան օրը, Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են հոբելյարին եւ նրան հանձնել հուշանվերը:

ԱԺ նախագահը շնորհավորել է մեծանուն կոմպոզիտորին ծննդյան հոբելյանի կապակցությամբ եւ առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց նրան:

Էդվարդ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել  ցուցաբերված վերաբերմունքի համար: