Երեւան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է ցուցահանդես` «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցադրության 150 աշխատանքների հեղինակները Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են` գեղանկարիչներ ու քանդակագործներ:
Ցուցահանդեսի մասնակից 98 ուսանողներից 9-ի ժյուրիի ընտրությամբ լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին: Նախաձեռնության նպատակը Երեւանում ստեղծագործող երիտասարդների եւ ԼՂՀ մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդուման համար յուրահատուկ կամուրջ ստեղծելն է:
Արցախին նվիրաբերվող ստեղծագործությունների հեղինակներին Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը դրամական պարգեւներ կհանձնի լավագույնը ճանաչված 9 ստեղծագործողների:
Ցուցադրությունը կշարունակվի է մինչեւ մայիսի 22-ը:




























