Թուրքիայում տղամարդը ձերբակալվել է սոցցանցերում իսլամը եւ Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների գործով, որոնք վիրավորական են ճանաչվել: «Տականքը, որը վիրավորել է մեր Մարգարեին, ձերբակալվել է»,- ասել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:

Կասկածյալը մեղադրվում է «բնակչության մի մասին ատելության եւ թշնամանքի հրահրելու մեջ»: