iX3-ը կդառնա BMW ընկերության առաջին ավտոմեքենան, որ կունենա 5-րդ սերնդի eDrive  էլեկտրական ուժային սարք: Այն ունի 30 տոկոսով ավելի մեծ հզորություն, էներգիայի 20 տոկոսով ավելի շատ խտություն, քան նախորդ տարբերակը: Մոտ ապագայում այն հնարավոր է տեսնել iNEXT-ում եւ 2021 թվականի i4 մոդելներում, փոխանցում է HighTech+-ը:

BMW ընկերության X3 հավաքածուի նոր էլեկտրամոբիլը արտաքինից նման է iX3 կոնցեպտին, որը ներկայացվել է 2018 թվականին, իսկ դրա գլխավոր առանձնահատկությունն է eDrive էլեկտրական ուժային սարքը, որը մեկ բլոկի մեջ է միավորում շարժիչը, էլեկտրոնիկան եւ տրանսմիսիան: Համակարգն ապահովում է 210 կՎտ (կամ 286 ձ.ու.) եւ 400 Նմ պտտման պահ, իսկ հատակին տեղադրված մարտկոցը 80 կՎտ/ժամում ապահովում է 460 կմ վազք: Արագացված լիցքավորման 10 րոպեն բավականացնում է 100 կմ-ին:

iX4 քրոսովերը կարող է մինչեւ 100 կմ/ժամը զարգացնել 6,8 վայրկյանում: Առավելագույն արագությունը սահմանափակված է 180 կմ/ժամով, հայտնում է New Atlas-ը: