Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը այս օրերին մասնակցում է Davis Cup թիմային առաջնության եվրոպական տարածաշրջանի 3-րդ ենթախմբի խաղերին, որն անցկացվում է Մակեդոնիայում` Սկոպյեում: Մասնակից երկրներն են Մակեդոնիան, Անդորրան, Սան Մարինոն, Թուրքիան, Նորվեգիան, Ալբանիան, Հայաստանը, Մոնտենեգրոն, Վրաստանը, Մոլդովան, Իսլանդիան ու Մալթան:
Մեր հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվել է C ենթախմբում եւ մրցելու է Վրաստանի ու Մակեդոնիայի հետ:
Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է գալիս Էստոնացի թենիսիստ Դանիլ Պրոսկուրան: Մեր հավաքականը ներկայանում է հետևյալ կազմով` Խաչատուր Խաչատրյան, Դանիլ Պրոսկուրա, Աշոտ Գևորգյան, Թորգոմ Ասատրյան եւ Վահե Ավետիսյան (թիմի ավագ): Այսօր` մայիսի 12-ին մեր հավաքականը հաղթել է Վրաստանի հավաքականին, հայտնում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին Մակեդոնիայի հետ:




























