Միջազգային քրեական դատարանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է այն մասին, որ ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը չի ձերբակալվել մայիսին Ջիբուտի կատարած այցի ժամանակ` չնայած կալանավորելու մասին հրմանաթղթի առկայությանը: Ջիբուտիում մայիսի 8 –ին նա մասնակցել է տեղի նախագահի երդմնակալության արարողությանը:
ՄԱԿ-ի մամուլի ծառայության տվյալներով` ալ Բաշիրի կալանքի հրամանաթուղթ դատարանը տվել է 2009-ին եւ 2010-ին` Դարֆուրում եւ արեւմտյան Սուդանում կատարված հանցագործությունների համար: Սուդանի նախագահը պետության առաջին ղեկավարն է, ով դատապարտվել է Միջազգային քրեական դատարանի կողմից:
Դատարանի հայտարարության մեջ պահանջ է ներկայացվում ՄԱԿ ԱԽ-ին եւ Հռոմեկան ստատուտի մասնակից երկրների վեհաժողովին`«անհրաժեշտ միջոցառումներ» ձեռնարկել ալ Բաշիրի Ջիբուտի այցի հետ կապված:





























