Ատոմային անվտանգության հարցերով հանձնաժողվի ներկայացուցիչները հայտարարել են, որ խաղաղ ատոմից հրաժարումը տեղի կունենա աստիճանաբար, տասը տարվա ընթացքում: Նախ կսկսեն կառավարության կողմից աշխատանքը դադարեցված 7  եւ ներկայումս վերակառուցման համար կանգնեցված 8 էլեկտրակայնների փակումից:

Նշենք, որ ճապոնական ատոմակայանի վթարից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ատոմային անվտանգության եւ Էթիկայի հարցերով հանձնաժողովներին կոչ էր արել հանձնարարական պատրաստել:

Ատոմային էներգիայից հրաժարումն արագացնելու եւ վերականգնվող էներգետիկայի անցնելու համար Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը մտադիր է լրացուցիչ ֆինանսական արտոնություններ սահմանել «կանաչ» էլեկտրաէներգիա արտադրողների համար` 2020 թ.  արտադրվող էներգիայի ընդհանուր ծավալում դրա մասնաբաժինը 17-ից հասցնելով 35 տոկոսի: