Երիտասարադ ակտիվիստների ձերբակալության համար Ադրբեջանի իշխանություններն արժանացել են Եվրախորհրդարանի քննադատությանը:
Խորհրդարանականների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշվում է. «Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 12-ի նիստում ընդունված բանաձեւով դատապարտում են երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանի եւ Բախտիյար Հաջիեւի ձերբակալությունները եւ քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը: Ադրբեջանի իշխանությունները դատապարտվում են լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ ավելացող հետապնդումների համար:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ազատ արձակել վերոնշյալ երիտասարդ ակտիվիստներին եւ «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւին:
Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել ապօրինի մեղադրանքներից եւ երկրում երաշխավորել լրագրողների պաշտպանությունը»:




























