Ճապոնական «Խամաոկա» ԱԷԿ-ում սկսվել է չորրորդ ռեակտորի աշխատանքները դադարեցնելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Chubu Electric Power ԱԷԿ-ի ղեկավարությունը:
Ընկերության ղեկավարության խոսքով, մայիսի 13-ի առավոտյան էլեկտրաէներգիայի արտադրությունը ռեակտորում կդադարեցվի։
Կայանում կա հինգ ռեակտոր, սակայն աշխատում են դրանցից միայն երկուսը՝ չորրորդը եւ հինգերորդը։ 1970-ականներին կառուցված առաջին եւ երկրորդ ռեակտորներն աշխատանքները դադարեցրել էին 2009 թվականին։ Ինչպես սպասվում է, հինգերորդ ռեակտորը կկանգնեցվի մայիսի 14-ին։




























