Տարբեր տվյալներով, 63-ից 69 մարդ է զոհվել, եւս մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Չարսադդա քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:

Շատ վիրավորների վիճակը ծանր է, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Պաթյունները տեղի են ունեցել կառավարական զինուժի ուսումնական կենտրոնի շրջանում:

Նախնական տվյալներով, պայթյուններն իրականացրել են մահապարտները, ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, աշխատում են փորձագետները:

Ահաբեկչական խմբավորումների դեռ ոչ մեկ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

Ծայրահեղական խմբավորումները վերջին տարիներին իսկական պատերազմ են ծավալել, նրանք պարբերաբար հարձակումներ են գործում ոստիկանների, զինվորականների, պաշտոնյաների ու այլոց դեմ: 2007-ից Պակիստանում ահաբեկչական գործողությունների արդյունքում 4 հազար մարդ է զոհվել: