Մայիսի 2-ին սպանված Ուսամա բեն Լադենը մահափորձ է նախապատրաստել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ, գրում է The Telegraph-ը:
Թերթը, վկայակոչում է ահաբեկչի անձնական տվյալները, որոնք առգրավվել էին Աբոտաբադի նրա տանը` հատուկ գործողության ընթացքում:
Բեն Լադենի գրառումներում կան ապացույցներ, որ «հաջորդ թիրախը պետք է լիներ Բարաք Օբաման եւ կոչ է արել իր հետնորդներին որքան հնարավոր է շուտ կրկնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը»:
«Ալ-Քաիդայի» առաջնորդը նաեւ առաջարկել է հարձակումներ կատարել մյուս քաղաքների վրա, օրինակ Լոս-Անջելեսի, Անկախության օրը` հուլիսի 4-ին:
Բեն Լադենն իր առջեւ նպատակ էր դրել ոչնչացնել հնարավորինս շատ ամերիկացիների: Նա նաեւ մտադիր էր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում, հատկապես Մեծ Բրիտանիայում:





























