Մոսկվայում ձերբակալված Վրաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Տյումենում կանանց վրա կատարած հարձակումների համար: 20-ամյա Ինսաֆ Ալիեւը կասկածվում է երկու աղջիկների բռնաբարության մեջ:
Անցած տարվա դեկտեմբերին երիտասարդը հարձակվել էր աշխատանքից վերադարձող 28-ամյա մի կնոջ վրա, սպառնացել դանակով, զոհին քարշ տվել մեքենա եւ բռնաբարել: Դեպքից հետո նա փախուստի էր դիմել: Մեկ ամիս անց նա հարձակվել էր մի ուսանողուհու վրա, ով տուն էր վերադառնում գիշերային ակումբից: Կոտրելով աղջկա ձեռքը, նա կրկին բռնաբարել էր աղջկան, եւ գողացել նրա 2 հազար ռուբլին:
Այս տարվա մարտին կասկածյալին հետախուզում էին հայտարարել, եւ մայիսի 8-ին ձերբակալել Մոսկվայում: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։



























