«ՀԺ»-ի տեղեկություններով, Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է`փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» եւ պաշտոնանկ արվեն:
«Ըստ դատախազության մեր աղբյուրների, որպես քավության նոխազի առաջի պոտենցիալ թեկնածու նշվում է Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի անունը: Ենթադրվում է, որ նրան հեշտ կլինի զոհաբերել, քանի որ այն հատուկենտ դատախազներից է, որը դատախազությունում եւ գործադիր իշխանությունում կապեր չունի, եւ նրա պաշտոնանկությունը շղթայական ռեակցիա չի առաջացնի, նրա համար ոչ ոք «կռիվ» չի տա:
Մյուս կողմից, ՀՀ կրթության պետական տեսչությունը մոտ տաս օր առաջ, անանուն ահազանգի հիման վրա, ուսումնասիրել է Կարապետյանի կնոջ` Նաիրա Ներսիսյանի ղեկավարած Սիսիանի ավագ դպրոցի փաստաթղթերը: Մեր թղթակցի հետ զրույցում Ներսիսյանը հաստատել է կրթության տեսչության կողմից իրենց դպրոցում ուսումնասիրություններ իրականացնելու հանգամանքը` նշելով, որ արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել»,-գրում է «ՀԺ»-ն:





























