Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է ամերիկյան PBS հեռուստաալիքի մի հաղորդման, որի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե դեռ շուտ է պահանջել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: «Ասադն իմ լավ ընկերն է: Մենք իրար հետ մոտ մեկ տարի քննարկել ենք Սիրիայում արտակարգ դրության վերացման, քաղբանտարկյալների ազատ արձակման ընտրական համակարգի փոփոխման խնդիրները: Ցավոք, այդ բարեփոխումներն ուշացան եւ իրավիճակն այսչափ լարվեց: Մենք ցանկանում ենք Սիրիային տեսնել միասնության մեջ»,-նշել է Էրդողանը: